ԻՆՉՈ՞Ւ «ԱՐԵՒԱԾԱՂԻԿ»

Որովհետև մենք ցանկանում ենք միավորել մեր հասարակությունը, այլ ոչ թե դասդասել մարդկանց, քանի որ անկախ իրենց դիրքից, կարողությունից ու խառնվածքից, բոլորն էլ մեկ մեծ հասարակության անդամ են: Իսկ արևածաղիկը հենց այդպիսի մի հասարակության պատկերն է: Այն մեծ ու գեղեցիկ ծաղիկ է, որի գլխիկը կազմում են նրա սերմերը` փոքրիկ ու մեծ, լի ու փուչ: Եվ չնայած իրենց տարբերությանը` նրանք բոլորը միասին են ու կազմում են մեկ ամբողջություն` մի ամբողջ գեղեցիկ ծաղիկ, որը միշտ ձգտում է դեպի արև, դեպի ջերմություն:

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՏՀ

Կա՞ արդյոք տարիքային սահմանափակում կայքին թղթակցելու համար:

Այո: Թղթակիցների տարիքը չի կարող գերազանցել 18-ը, քանի որ կայքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար, և նյութերը ևս նրանք են ստեղծում։

Կարո՞ղ է արդյոք կայքում հրապարակվել իմ ուղարկած ցանկացած նյութ:

Մեր խմբագրակազմը սիրով ընդունում է բոլոր այն նյութերը, որոնք չեն հակասում կայքի քաղաքականությանը։ Ընտրված նյութերը խմբագրումից հետո հրապարակվում են կայքում։

Ի՞նչ թեմաներով նյութեր եք նախընտրում:

Կարող եք գրել այն ամենի մասին, ինչ կատարվում է ձեր շուրջը և մտահոգում է ձեզ: Հիմնական խորագրերն են՝ Կրթություն, Ժամանց, Սպորտ, Մշակույթ, Հասարակություն, Գիտություն, Շրջակա միջավայր և Անձնական:

Ինչի՞ մասին չեմ կարող գրել կայքում:

Կայքում չեն հրապարակվում նյութեր, որոնք օրենքով համարվում են գաղտնի կամ քարոզում են քրեորեն պատժելի արարքներ, պարունակում են ատելության խոսք կամ խտրականություն՝ կախված սեռից, ռասայից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, աղբյուրների հավաստիությունը վստահելի չէ կամ պարունակում է ակնհայտ վիճելի կամ կեղծ տեղեկություն, Պարունակում են մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը (ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ) խախտող բովանդակություն, պարունակում են արտապություններ կամ մեջբերումներ, որոնք խախտում են այլ մարդկանց հեղինակային իրավունքները, պարունակում են գովազդային բացահայտ կամ թաքնված բովանդակություն։

Կարևո՞ր է, թե որ երկրից են թղթակցում: Կա՞ որևէ սահմանափակում:

Ոչ: Մենք ուրախ ենք ստանալ նյութեր ամբողջ աշխարհից:

Ի՞նչ լեզվով պետք է ուղարկեմ նյութերս:

Հայերեն, անգլերեն կամ վրացերեն:

Կարո՞ղ եմ արդյոք ուրիշի լուսանկարներն ուղարկել, եթե դրանք իմ դուրը շատ են եկել:

Ցանկալի է ուղարկել միայն հեղինակային նյութեր: Սակայն կարելի է ուղարկել ուրիշի լուսանկարը, եթե հեղինակը թույլատրել է օգտագործել առանց իր համաձայնության և վարձատրության:

Ի՞նչ նյութեր կարող եմ ուղարկել կայքում հրապարակելու համար (տեքստ, լուսանկար և այլն):

Մենք սիրով կկարդանք ցանկացած պատմություն, որով դու կկիսվես մեզ հետ: Պատմիր մեզ քո կյանքի և շրջապատող աշխարհի մասին: Կարող ես ուղարկել նաև լուսանկարներ և տեսանյութեր` առանձին կամ պատմության հետ միասին: Ուղարկիր մեզ այն ամենը, ինչ քեզ հետաքրքիր է, իսկ մեր խմբագիրները կընտրեն այն նյութերը, որոնք համապատասխանում են կայքի բովանդակությանը և կհրապարակեն դրանք:

Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: