Հասարակություն

Ամենքս «Մեր մասին»

-Кто мы?!

-ШТОРМ!!!

Այ էսպես էր սկսվում մեր առավոտը։ Դե, մի քիչ այլ կերպ։ Սկզբում այսպես։ Վիկտորը (ճաբարի համակարգողներից մեկը ու մեր ջոկատավարը) սուլում էր այնքան բարձր, որ բոլորի ականջները ցավում էին։ Հետո, եթե դեռ քնած մարդիկ կային,հերթով կոտրում էր բոլորի դռները։ Դրանից հետո շարվում էինք ու սկսում անունների ու նշանաբանների շարանը։ Այնքան բարձր էինք գոռգոռում, որ ոչ ոք և ոչինչ չէր լսում։ 

«Իմ մասին» միջազգային մեդիաճամբար 2017-ը հաջողվեց։ Ժամանակի ընթացքում սովորեցինք այլազգիների ներկայությանը, սովորեցինք մյուս ազգերի մշակույթին, փորձեցինք սովորել այլ լեզուների ամենադժվար բառերը։ Տեսնել էր պետք, թե ինչպես են վրացիներն ու ռուսները արտասանում «եպիսկոպոս» բառը։

Միասին դելֆինարիում, Ցիցինատելա գնացինք, միջոցառումներ կազմակերպեցինք։ Ազգային երգեր սովորեցինք, մենք՝ վրացական, չեչենները՝ հայկական, վրացիերը՝ ինգուշական։ Մի խոսքով, մի լավ զվարճացանք։ Մի բառ վրացերենից հստակ հիշում եմ՝ մզիս-չասվլա (մայրամուտ է նշանակում)։ Եթե կարդացիք այս բառը, ապա երաշխավորում եմ, որ արտասանությունը սխալ է։ Ես մոտ քսան րոպե սովորել եմ մզիս-չասվլա ասել։

Մեդիաակումբներն էլ իրենց հերթին մեզ ընկերացրին։ Միասին փոքրիկ ֆիլմեր ու մուլտեր նկարելը, ֆոտոպատմություններ պատրաստելը խմբային աշխատանք է պահանջում։ Իհարկե, շատ անհամաձայնություններ կային։ Բայց ի վերջո մենք իսկապես դարձանք մեր նշանաբանին համապատասխան մարդիկ՝ միշտ առաջ էինք գնում և միշտ՝ միասին։

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: