Սպորտ

«Առողջ» մրցակցություն

Մրցույթ է: Լողում է ուժեղագույն վեցնյակը: Ամբողջ ընթացքում պարզ երևում է, որ ավելի առաջ է երրորդ մարզիկը: Մրցանակաբաշխության ժամանակ հանկարծ հայտնի է դառնում, որ առաջին տեղում չորրորդ մարզիկն է, իսկ մեկնաբանությունը ֆանտաստիկայի ժանրից է. «Մարզիկը հասել է ավելի շուտ, բայց պատին չի դիպել և պարտվել է 0.01 վայրկյանով»: Ու այսքանից հետո ոչ մեկը ոչինչ ապացուցել չի կարող, ուղղակի որովհետև տեսանյութում 0.01 վայրկյանը չի գրանցվում, իսկ երրորդ մարզիկի մարզիչը չի կարող ազդել գլխավոր ժյուրիի որոշումների վրա: Իհարկե, ի վերջո պարզվում է, որ չորրորդը հենց ժյուրիի անդամներից մեկի սանն է:

Հետո տարեվերջ է: Հայաստանի գավաթն է, ու արդյունքում էլ պարզվում է հավաքականի թիմի կառուցվածքը: Հավաքական են վերցնում երկրորդ տեղ զբաղեցրած մարզիկին: Ասում են, թե առաջինն անցումը թեք է արել, իսկ դա ուղղելն ավելի դժվար է, քան երկրորդի արագության վրա աշխատելը: Մի որոշ ժամանակ հետո հանկարծ պարզվում է, որ հավաքանի նոր անդամի ազգանունը նույնն է, ինչ հավաքականի գլխավոր մարզչինը: Մի քանի օրից էլ պատահաբար, թե դիտմամբ երեխան մարզչին սկսում է հոպար անվանել:

Ու հաջորդ մրցույթին այն չորրորդը` հավաքականի նոր անդամը, գլխավոր ժյուրիի սանը, զբաղեցնում են առաջին տեղերը ոչ թե որովհետև ուժեղացել էին, այլ որովհետև մրցակիցները չէին եկել: Հերթով կոտրում ու թափում են նրանց, ովքեր ազդեցիկ մարզիչ չէին ընտրել, ովքեր լողորդի ընտանիքում չէին ծնվել ու էլի լիքը-լիքը «աչքի զարնող» թերություններ ունեին:

Ի վերջո, օլիմպիադային ներկայանում ենք սպիտակ քարտով, առանց վարկանիշի, եթե կարելի է դա ներկայանալ համարել: Երեխան, որ գուցե հիմա չեմպիոն էր դառնալու, վաղուց հրաժարվել է սպորտից և հիմա նստած հեռուստացույցի առաջ, տեսնում է, թե ինչպես է գալիս հայի լողահերթը` նրա, ում բարեկամը ֆեդերացիայի նախագահն էր: Օլիմպիական հարթակում հայը այդպես էլ չի հայտնվում, և հայտարարում են, թե այդ մեկը մարզումների ժամանակ վնասել է ձեռքը:

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: