| Stories |

Ժամանց

Եթե լիներ մանկական, հայկական հեռուստաընկերություն

hayreniktv-jpegՓոքրիկները շատ են սիրում մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ: Դեռևս մի քանի տարի առաջ գործում էր «Հայրենիք» մանկական հեռուստաընկերությունը, որը երեխաներին էր ներկայացնում շատ ու շատ հետաքրքիր, ճանաչողական հաղորդաշարեր և մուլտֆիլմեր: Փոքրիկները դիտում էին «Հայրենիքը», ուրախանում մուլտֆիլմերի զվարճացնող հերոսներով և ամեն առավոտ ուրախ տրամադրությամբ էին գնում մանկապատեզ, քանի որ հենց առավոտյան էր սկսվում «Հայրենիքի» ամենասիրելի հաղորդաշարերից մեկը` Ծաղրածուները: Իսկ երեկոյան փոքրիկներին բարի գիշեր էին մաղթում Ինչուիկը, Չիկարելին, Բարձիկը, ովքեր իրենց անուշ հեքիաթներով կարողանում էին համոզել կամակոր փոքրիկներին և ուղարկել քնելու:

«Հայրենիք» մանկական հեռուստաընկերությունը փակվեց 2010 թվականին և չփոխարինվեց նորով: Այն երեխաների նախընտրած միակ հեռուստաալիքն էր, որը երեխաները սիրում էին և կլանված դիտում բոլոր հաղորդումները, անգամ գովազդային հոլովակներյն էին զվարճալի ու հետաքրքրական: Ի՜նչ լավ կլիներ, եթե «Հայրենիքը» վերաբացվեր, կամ մեկ այլ մանկական հեռուստաընկերություն ստեղծվեր: Եթե բացվեր այս մանկական, հայկական հեռուստաընկերությունը, որը կցուցադրեր հայկական, մանկական, ճանաչողական մուլտֆիլմեր ու հաղորդումներ, մենք նույնպես կկարողանայինք ունենալ մերը և չէինք փորձի թարգմանել կամ կրկնօրինակել օտարինը: Մանկական այս հեռուստաընկերությունը կհամագործակցեր շատ կազմակերպությունների հետ, շատ փոքրիկներ կկարողանային դիտել իրենց ուզած հաղորդումները առանց համացանցից օգտվելու: Այս մանկական հեռուստաընկերությունը կլիներ միակը, որը չէր ցուցադրի այսօրվա իրարից գրեթե չտարբերվող, քաղաքական-սերիալախառն և այլ հաղորդումներով իրար հետ պատերազմող, մարտնչող եթերները: Սա նաև լավ առիթ կլիներ ունենալու սեփականը, քանի որ մերն ուրիշ է: Եվ եթե կարող ենք ունենալ մերը, ինչո՞ւ չունենանք:

 

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: