Շրջակա միջավայր

Կենդանին ունի կյանքի իրավունք

Կենդանին ունի ապրելու իրավունք– Մա՜մ, մա՜մ, իսկ արդեն ո՞ւշ է,- հարցրեց աղվեսիկը:

– Այո՛, տղա՛ս, արևն արդեն մայր է մտել, և բոլոր երեխաները պառկել են քնելու,- պատասխանեց մայր աղվեսը:

– Իսկ նրանց հայրիկները հեքիաթ կարդո՞ւմ են քնելուց առաջ:

– Դե՜, դե՜… իսկ դեմ չե՞ս, եթե ես կարդամ քեզ համար:

– Ոչ, մայրի´կ, դեմ չեմ: Մայրի´կ, իսկ ճի՞շտ է, որ «մարդը» չար է:

– Ինչո՞ւ ես հարցնում, տղա´ս:

– Դե, ընկերներս ասում էին, որ հայրիկս իրականում չի գնացել հարևան անտառ, նրան մարդիկ են տարել… Մա՛մ, խաբում են, չէ ՞:

«Ի՞նչ պատասխանել: Չէ՛, չէ՛, հանկարծ, չլացես, նա չպիտի տեսնի քո արցունքները: Բայց ինչպե՞ս ասեմ, ախր, դեռ շատ փոքր է: Լավ, այս անգամ էլ կլռեմ»,- մտածում էր մայր աղվեսը:

– Իհարկե խաբում են, տղա´ս:

– Մայրիկ, ես ուզում եմ, որ նա տուն գա: Նա կգա՞, չէ՞:

– Կգա՛, տղա՛ս, անպայման կգա,- ձագին գրկելով ասում էր մայրը:

Կենդանիները չունեն հռչակագրեր, որոնցում գրված լինի. «Կենդանին ունի կյանքի իրավունք», բայց դա դեռ չի նշանակում, որ մարդկանց քմահաճույքները բավարարելու համար կարելի է սպանել նրանց:

Չինական կենդանաֆերմաներում տարեկան սպանվում են ավելի քան 2 մլն շուն ու կատու, 4 մլն կարակուլյան ցեղատեսակի գառ:

Մեկ բնական մորթուց մուշտակ կարելու համար սպանվում են՝ 60-70 սամույր, 10-20 աղվես, 30-40 նապաստակ և ջրարջ, 30-70 ջրաքիս, 200-400 սկյուռ:

Նրանցից ամեն մեկն ունի սիրտ, ապրելու իրավունք, միգուցե նաև` ընտանիք ու երեխա, որին այդպես էլ չի հասցրել հեքիաթ պատմել:  

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: