| Stories |

Գիտություն

Կրակի և այրման գաղտնիքները

Կրակը դեռևս հնագույն ժամանակներից անփոխարինելի նշանակություն է ունեցել մարդկության զարգացման տարբեր շրջափուլերում: Շատ առեղծվածներ կան կրակի առաջացման ու այրման երևույթի հետ կապված, որոնք, սակայն, կարող ենք բացատրել քիմիայից ունեցած գիտելիքներով:

 «Ինքնաբոցավառվող» մոմեր 

Հայտնի է, որ մի անգամ Երուսաղեմի տաճարում Զատկի արարողության ժամանակ հրաշք է տեղի ունեցել՝ հենց որ քահանան արտասանել է «Քրիստոս հարյավ», նրա ձեռքերում պահվող մոմակալի մեջ եղած մոմերը իսկույն իրենք իրենց վառվել են: 

Իսկ հրաշքներին հավատո՞ւմ եք: Դե հա, քիմիան էլ հրաշք է: Ու ի՞նչ էր եղել մինչև վանականի ներս մտնելը: Իրականում, մոմի պատրույգը թրջված է եղել ծծմբաածխածնի և սպիտակ ֆոսֆորի լուծույթով: Իսկ ծծմբաածխածինը հեշտ ցնդող հեղուկ է: 2­3 րոպե անց ծծմբաածխածնի գոլորշիացումից հետո պատրույգի վրա մնացել էին հեշտ ինքնաբոցավառվող սպիտակ ֆոսֆորի բյուրեղներ, որի պատճառով էլ մոմն «ինքն իրեն» բոցավառվել է:

Ջրից՝ կրակ 

Շատերը վստահ են, որ ջուրը միայն հանգցնում է կրակը: Բայց մի քանի կաթիլ ջրից կարելի է նաև կրակ ստանալ: 

Օրինակ` եթե սեղանի վրա լցնենք մի գդալ յոդի և նույնքան էլ ալյումինի փոշի, խառնենք և փորձենք մի քիչ ջուր ավելացնել վրան, այն իսկույն կբոցավառվի՝ առաջացնելով կապտամանուշակագույն տարօրինակ ծուխ: Իրականում, ջրի առկայությամբ առաջացած փոխազդեցությունների հետևանքով ալյումինը բուռն կերպով միանում է յոդի հետ: Քանի որ ռեակցիան ուղեկցվում է մեծ քանակությամբ ջերմության անջատմամբ, ուստի փոշիների խառնուրդը բոցավառվում է: Իսկ անսովոր ծուխը յոդի գոլորշիներն են, որոնք ռեակցիայի մեջ չեն մտել: 

Հրաշք թվացող յուրաքանչյուր անբացատրելի երևույթ ունի իր գիտական հիմնավորումը:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: