Մեր մասին

ՀՏՀ (հաճախ տրվող հարցեր)

Կա՞ արդյոք տարիքային սահմանափակում կայքին թղթակցելու համար:

Այո: Թղթակիցների տարիքը չի կարող գերազանցել 18-ը, քանի որ կայքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար է, և նյութերը ևս պետք է ստեղծվեն նրանց կողմից:

Կարո՞ղ է արդյոք կայքում հրապարակվել իմ ուղարկած ցանկացած նյութ:

Կհրապարակվեն միայն կայքի առաքելութանն ու տեսլականին համապատասխան նյութերը: Նյութերի վերջնական ընտրությունը կատարում է խմբագրակազմը:

Ի՞նչ թեմաներով նյութեր եք նախընտրում:

Կարող եք գրել այն ամենի մասին, ինչ կատարվում է ձեր շուրջը և մտահոգում է ձեզ: Հիմնական խորագրերն են՝ կրթություն, ժամանց, սպորտ, մշակույթ, առողջություն, գիտություն, շրջակա միջավայր և անձնական:

Ինչի՞ մասին չեմ կարող գրել կայքում:

Կայքում չեն հրապարակվում նյութեր, որոնք օրենքով համարվում են գաղտնի կամ քարոզում են քրեորեն պատժելի արարքներ, պարունակում են ատելության խոսք կամ խտրականություն՝ կախված սեռից, ռասայից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, աղբյուրների հավաստիությունը վստահելի չէ կամ պարունակում է ակնհայտ վիճելի կամ կեղծ տեղեկություն, Պարունակում են մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը (ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ) խախտող բովանդակություն, պարունակում են արտապություններ կամ մեջբերումներ, որոնք խախտում են այլ մարդկանց հեղինակային իրավունքները, պարունակում են գովազդային բացահայտ կամ թաքնված բովանդակություն։

Կարևո՞ր է, թե որ երկրից են թղթակցում: Կա՞ որևէ սահմանափակում:

Ոչ: Մենք ուրախ ենք ստանալ նյութեր ամբողջ աշխարհից:

Ի՞նչ լեզվով պետք է ուղարկեմ նյութերս:

Հայերեն, անգլերեն կամ վրացերեն:

Կարո՞ղ եմ արդյոք ուրիշի լուսանկարներն ուղարկել, եթե դրանք իմ դուրը շատ են եկել:

Ցանկալի է ուղարկել միայն հեղինակային նյութեր: Սակայն կարելի է ուղարկել ուրիշի լուսանկարը, եթե հեղինակը թույլատրել է օգտագործել առանց իր համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության աղբյուրի պարտադիր նշումով, առանց ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և հեղինակի օրինական շահերին հակասելու:

Ի՞նչ նյութեր կարող եմ ուղարկել կայքում հրապարակելու համար (տեքստ, լուսանկար և այլն):

Մենք սիրով կկարդանք ցանկացած պատմություն, որով դու կկիսվես մեզ հետ: Պատմիր մեզ քո կյանքի և շրջապատող աշխարհի մասին: Կարող ես ուղարկել նաև լուսանկարներ և տեսանյութեր` առանձին կամ պատմության հետ միասին:

Ուղարկիր մեզ այն ամենը, ինչ քեզ հետաքրքիր է, իսկ մեր խմբագիրները կընտրեն այն նյութերը, որոնք համապատասխանում են կայքի բովանդակությանը և կհրապարակեն դրանք:

Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: