Մեր մասին

Մեր մասին

«Արևածաղիկը» մի հարթակ է, որտեղ կարող ես պատմել քո պատմությունները, կիսվել կարծիքով և կարդալ, թե հասակակիցներդ ինչ են մտածում:

«Արևածաղկի» պատմությունները կարող ես կարդալ և տպագիր ամսաթերթում, և այս կայքում:

Ամեն ինչ սկսվեց 1999-ին, երբ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` հաշմանդամություն ունեցող և չունեցող պատանիները հիմնեցին «Արևածաղիկ» ամսաթերթը: Նպատակն էր բարձրացնել երեխաների իրազեկությունը հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների մասին և ձևավորել անխտրական վերաբերմունք նրանց նկատմամբ:

Այժմ «Արևածաղկի» ընթերցողը կամ գուցե հեղինակներից մեկը դառնալու քո հերթն է: Այստեղ կարող ես արտահայտել քո կարծիքը կյանքի վրա ազդեցություն ունեցող հարցերի վերաբերյալ:

Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ:

Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Այն իրականացվում է Երաևան, Վանաձոր, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում:

Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները:

 

union-logoorranlogo2logo1bridge-of-hope-logobiliki

Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: