| Stories |

Անձնական

Չեմ սիրում «Ներկի՛ր ինքդ»-ը

Մինչև 11 տարեկան չէի հասկանում «ներկել» և «նկարել» բառերի տարբերությունը: Հետո գլխի ընկա, որ նկարում եմ` ինչպես ցանկանում եմ, բայց ներկում` արդեն իսկ ներկվածը, և «ինչպես ցանկանամ»-ը վերաբերում է միայն գույների ընտրությանը: Հիմա ուզում եմ բացատրել, որ այս նույնը տեղի է ունենում ամռան դեպքում: Երբ ինքս եմ «նկարում» իմ ամառը, հաճույքով եմ արթնանում, հանգստանում, կատարում ծրագրած գործերս, մի խոսքով, այդպես ամեն ինչ իմ սրտով է: Իսկ երբ ամառս քառակուսիացված է, իմ փոխարեն արդեն որևէ մեկն այն գծել է, և ինձ մնում է միայն ներկել` շատ վատ է: Ստիպված պիտի ներկեմ և ուրիշ ոչինչ: 

Բա որ ասում են` գծերից դուրս չգա՛ս…

Ամառս անհետաքրքիր է լինում` իմ չսիրած «Ներկիր ինքդ» ալբոմների նման: Ուզում եմ և նույնիսկ թույլ կտամ ասել` պահանջում եմ, որ իմ ամառվան ձեռք չտան, իմ փոխարեն չնկարեն ու ինձ չկարգադրեն անել ամեն ինչ պարտադրված, առանց այն էլ տարվա մնացած եղանակներին ես ունեմ որոշակի պարտավորություններ:

Ես կնկարեմ իմ ամառը, ես կներկեմ ու երբեմն էլ գծերից դուրս կգամ: Լավ կանեմ:

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: