Սպորտ

Սևուկը

Երբ  փոքր  էի,  շատ  էի  ընկճվում,  երբ  ինձ  «սևուկ»  էին  ասում: Ինձ  ավելի  շատ  բարկացնում  էր  այն,  որ  եղբայրս  հակառակի  պես  ձյունի  պես  ճերմակ  էր: Տարիներն  անցան,  և,  բնականաբար,  ոչ  ես  սպիտակեցի,  ոչ  էլ  եղբայրս  սևացավ: Միայն  մի  բան  փոխվեց. ծնվեց  իմ  մյուս  եղբայրը,  ով  ավելի  սպիտակ  էր  քան  մեծ  եղբայրս: Սակայն  ես  նույնպես  փոխվել  եմ,  և  դա  ինձ  այլևս  չի  զայրացնում: Հիմա  ես  նույնիսկ  ուզում  եմ  մի  փոքր  թուխ  մաշկ  ունենալ,  քանի  որ  շատ  եմ  ուզում  մի  օր  Բրազիլիա  գնալ,  իսկ  այնտեղ  բոլորն  էլ  թուխ  են:

 

Բրազիլիա,  առաջին  հայաքից  ուղղակի  երկիր, սակայն  ինձ  համար  այն  յուրահատուկ  է,  քանի  որ  հենց  էնտեղից  է  սկսվել  իմ  մեծ  սերը  ֆուտբոլի  նկատմամբ: 2014  թվականի  ֆուտբոլի  աշխարհի  առաջնությունն  էր`  Բրազիլիա-Խորվաթիա,  և  քանի  որ  ես  ուշ  էի  քնում,  որոշեցի  հայրիկիս  հետ  դիտել  խաղը: Իմ  սիրտը  միանգամից  գրավեց  այդ  խաղը,  այդ  հավաքականը,  և  այդ  խաղացողը`  Նեյմարը: Թեև  Նեյմարի խաղը  շատ  էի  հավանել,  ինձ  հիացրեց  Մեսսիի  խաղը: Դրանից  հետո  ես  հասկացա,  որ  այսուհետ  չեմ  կարող  ապրել  ապրել  առանց  նրանց  և  առանց  ֆուտբոլի: Ինչպես  հետո  պարզվեց`  Մեսսին  ու  Նեյմարը  խաղում  են  նույն  ակումբում`  Բարսելոնայում: Այդտեղից  էլ  սկսեցի  հետևել  այդ  ակումբի  խաղերին:

 

Ես  ոչ  մի  խաղ  բաց  չեմ  թողնում,  սակայն  երբ  մայրիկը  արգելում  է,  դա  իսկական  խնդիր  է  դառնում: Մի  անգամ  ես  այնքան  լաց  եղա,  մինչև  նա  թույլ  տվեց  դիտել  իմ  ֆուտբոլը,  ճիշտ  է  արդեն  առաջին  խաղակեսի  ավարտն  էր,  բայց  կարևորը  նա  հասկացավ,  որ  անիմաստ  է  ինձ  արգելել  ֆուտբոլ  նայել: Ժամանակի  ընթացքում  հասկացա,  որ  ինչ  հիասքանչ  կլիներ  ապրել  Բարսելոնայում  և  խաղերը  դիտել  անմիջապես  մարզադաշտից: Հենց  դա  դարձավ  պատճառ,  որ  ես  սկսեցի  իսպաներեն  սովորել,  քանի  որ  նպատակ  ունեմ  այնտեղ  ապրել: Բայց  ինչպես  պիտի  խոսեմ  իմ  ամենասիրելի  ֆուտբոլիստի` Նեյմարի  հետ: Ախր  նա  բրազիլացի  է  և  խոսում  է  պորտուգալերեն: Ինչ  արած,  պետք  է  նաև  պորտուգալերեն  սովորել: Հիմա  մի  փոքր  տիրապետում  եմ  2  լեզուներին  էլ: Ֆուտբոլս  սկսվեց,  ես  գնամ  նայեմ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: