| Stories |

Ժամանց

«Զոլավոր գիշերազգեստով տղան» Շիրակացու ճեմարանում

Անանիա Շիրակացու ճեմարանն արդեն գրական խմբակ ունի։ «Նոր վերնատուն» խմբակն իր աշխատանքները սկսեց մարտի 23-ին։

Խմբակի ղեկավար, հայոց լեզվի ուսուցիչ Արսեն Վարդանյանը նշում է. «Խմբակի նպատակը աշակերտների մեջ ընթերցասիրության խրախուսումն է։ Նաև անհրաժեշտություն էր առաջացել ընթերցողներին ներկայացնել ժամանակակից գրականության ամենահայտնի ստեղծագործությունները»։

Խմբակում քննարկված առաջին գիրքը Ջոն Բոյնի՝ հոլոքոսթի տարիներին գերմանացի և հրեա տղաների գաղտնի ընկերության մասին պատմող «Զոլավոր գիշերազգեստով տղան» էր։

Քննարկման ընթացքում խոսվեց գրքի ամենահայտնի մեջբերումներից մեկի մասին՝ «Տունը ո՛չ շենքն է, ո՛չ փողոցը, ո՛չ էլ քաղաքը: Աղյուսն ու ծեփամածիկը ընդամենը արհեստական նյութեր են: Մարդու տունն այնտեղ է, որտեղ նրա ընտանիքն է»: Առաջին հաջող քննարկումն աշակերտների համար հաջորդ անգամ ևս դրան մասնակցելու խթան հանդիսացավ։

Քննարկումներն անցկացվելու են ամիսը մեկ անգամ։ Աշակերտները ունենալու են մեկ ամիս ժամանակ հաջորդ գիրքն ընթերցելու և նախապատրաստվելու համար։ Թե հատկապես ինչ ստեղծագործություն կքննարկվի՝ կորոշեն խմբակի անդամները:  Ներկայացված բոլոր տարբերակերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

1. ժամանակակից գրականություն

2. գրված կամ թարգմանված հայերեն լեզվով

3. փոքրածավալ:

Խմբակի կազմակերպիչները ակնկալում են ավելի ակտիվ մասնակցություն և ավելի հետաքրքիր քննարկումներ։

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: