Անձնական

Մեր վարդերը

– Ովքե՞ր եք դուք,- զարմանքից քար կտրած հարցրեց Փոքրիկ Իշխանը։

– Մենք վարդեր ենք,- պատասխանեցին նրանք։

– Ահա թե ի՜նչ…- շշնջաց Փոքրիկ Իշխանը։

Եվ իրեն շատ-շատ դժբախտ զգաց։ Նրա գեղեցկուհին ասում էր, որ իր նմանը ամբողջ տիեզերքում չկա։ Եվ ահա՛, միայն մի այգում ճիշտ և ճիշտ իր ծաղկի նման հինգ հազար ծաղիկ կա։ Փոքրիկ Իշխանը սակայն կարծում էր, թե աշխարհում միակ ծաղկի տերն է, մի այնպիսի ծաղկի, որի նմանը ոչ ոք չունի, այնինչ դա ամենասովորական մի ծաղիկ էր։

Յուրաքանչյուրս ունի մի քանի ընկեր միայն, այն 7 միլիարդից, որ ապրում են Երկրի վրա։ Եվ այդ մի քանիսը մարդիկ են, որոնք մեզ համար թանկ են, որոնց սիրում ու պաշտպանում ենք։ Եվ արդյոք նրանք մեզ համար միակը չե՞ն տիեզերքում։ Այո՛, միակն են։ Նրանք միակն են, որովհետև տարիների ընթացքում հարազատ են դարձել, որովհետև տարիների ընթացքում ընտելացել ենք իրար։

Ընտելացել ենք ամեն օր միասին դպրոց կամ պարապմունքի գնալուն, ընտելացել ենք ամեն օր նույն թեմաները քննարկելուն, իրար նոր գրքեր կամ ֆիլմեր խորհուրդ տալուն, ընտելացել ենք փոքրիկ անհամաձայնությունների շուրջ կեսկատակ-կեսլուրջ վիճելուն։ Եվ ինչպես կասեր աղվեսը, հիմա մենք անհրաժեշտ ենք մեկս մյուսին, որովհետև, երբ մեկս հիվանդ է և դպրոց չի գալիս, մյուսս չի իմանում, թե ինչ անի դասամիջոցին, որովհետև երբ մեկս պարապմունքի չի գալիս, մարզիչը զայրանում է մյուսիս վրա, որ վատ ցուցանիշներ է տվել, այնինչ պատճառը ընկերների միջև մրցակցության բացակայությունն է։

Հիմա արդեն անգիր գիտենք` ով ինչ է սիրում, ում է ատում, որտեղ է դասերից հետո, երբ է տուն վերադառնում։ Եվ բոլորս էլ սիրում ենք ուղղակի նստել, նայել երկնքին ու մտածել։ Հաճախ մտածում եմ` դեռ ապրո՞ւմ է վարդը, թե՞ արդեն չկա։ Հանկարծ ու գառնուկը կերել է այն…

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: