| Stories |

Մշակույթ

Հոգիներ արթնացնողները

Քսանհինգ տարի առաջ երաժշտական ասպարեզ դուրս եկան բոլորից բարձր ու գեղեցիկ բղավող մարդիկ. ձևավորվեց Soil, այժմյան System of a Down խումբը: Չորս անդամներից՝ Սերժ Թանկյանից, Շավարշ Օդաջյանից, Դարոն Մալաքյանից, Ջոն Դոլամյանից կազմված խումբը մարդկանց մի մասին ստիպեց վերանայել երաժշտական ճաշակը, ձևավորել, զարգացնել ու ընդլայնել այն, իսկ մյուս մասին՝ խաչակնքելով «Մեղա Աստծու» ասել: Այս հակասական կարծիքները, իհարկե, չխանգարեցին խմբին հասնել համաշխարհային ճանաչման:

Յոթ տարվա ընթացքում՝ 1998- 2005 թվականներին, SOAD-ը ձայնագրեց հինգ ստուդիական սկավառակներ, նկարահանեց տասնյակ տեսահոլովակներ, սակայն, այդ ամենից հետո, 2006 թ. կազմալուծվեց և միասին ելույթ ունենալու որոշում կայացրեց միայն հինգ տարի անց՝ 2010 թվին: Չնայած խմբի անդամների բաժանմանն ու անհատական ելույթներ ունենալուն՝ SOAD-ը շարունակում էր առաջադրվել ամենահայտնի երաժշտական մրցանակաբաշխությունների անվանակարգերում, մշտապես իր վրա պահել ժամանակի լավագույն ամսագրերի ուշադրությունը: Օրինակ՝ «Time» ամսագրի կարծիքով նրանք գիտեին «ինչպես անել, որ ձայնը մի պահ հնչի բարկացած գահապահի պես, մյուս պահին՝ տղաների երգչախմբի մենակատարի ձայնի պես» ու նաև գիտեին դա ներդաշնակ դարձնելու ձևը: Իսկ ինչի՞ մասին էին «բղավում» խմբի անդամները. SOAD-ի երգերի մեծ մասը վերաբերվում են քաղաքական նուրբ հարցերի, իսկ հիմանական ուշադրությունը ուղղված է ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը:

Ի դեպ՝ երբ պետք է տեքստ գրել երգի համար, բայց Թանկյանը ծուլանում է, ուղղակի սկսում է երգի մեջ տարօրինակ ձայներ դնել, ինչն էլ համարվում է խմբի այցեքարտերից մեկը:

Յուրաքանչյուր նոր գրված երգ ունի իր պատմությունը, որոնցից մի քանիսի մասին երկրպագուներին պատմել են հենց խմբի անդամները: Օրինակ՝ «Kill rock’n’roll» երգը գրեց Դարոնը այն բանից հետո, երբ պատահաբար մեքենայի տակ գցեց մի նապաստակի: Տուն հասնելով՝ գրում է երգն ու նվիրում հենց այդ նապաստակին: Դարոնի հեղինակած մի շարք երգեր չեն հայտնվել խմբի երգացանկում հենց հեղինակի ցանկությամբ. Նույնը կարող էր պատահել նաև «Lonely day»-ի հետ, եթե խմբի մյուս անդամները՝ լսելով երգը, չկարողանային Դարոնին հակառակում համոզել:

Խումբը, քաղաքական թեմաներից բացի, մեծ կարևորություն է տվել նաև հայկական հարցի բարձրացմանը: Բոլոր 4 անդամները ունեն հայկական ծագում, անհանգստացած են Հայաստանում առկա խնդիրներով և անդրադառնում են դրանց՝ աշխարհի ուշադրությունը ժամանակ առ ժամանակ դարձնելով մեր երկրի վրա: Այս հարցում ամենավառ հիշողությունները կապվում են 2015 թվականի ապրիլի 23-ի հետ, երբ SOAD-ը առաջին անգամ ելույթ էր ունենում տանը, փորձում «Արթնացնել հոգիները»: Այդ օրն ամբողջ աշխարհը լսեց ցեղասպանության մասին ու բոլորն իմացան, որ «Սա ուղղակի ռոք համերգ չէր, այլ վրեժ մարդասպանների հանդեպ»: 

SOAD-ն էլ իրականում ուղղակի ռոք խումբ չէ, այն շատ վաղուց դադարել է միայն որակյալ երաժշտության աղբյուր համարվելուց, ռոք երաժշտությունը չընկալողները դադարել են Սերժին, Շավոյին, Դարոնին ու Ջոնին որպես պարզապես բղավող մարդկանց նայելը: Արդեն վաղուց նրանք աշխարհում Հայաստանի ներկայացուցիչներից են, խնդիրներ բարձրաձայնողները, գաղափարներ առաջ քաշողները, որակ ստեղծող մարդիկ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: