Ժամանց

Իմ քաղաքը ամռանը (մաս 2)

Մեր թղթակիցների ջերմ ամառային ֆոտոհուշերը։

 

Վանաձոր

Հեղինակ՝ Սամվել Ավետյան, 16 տարեկան 

Միայնակ, բայց հավատով
Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցին է: Եկեղեցին բոլոր կողմերից զարդարված է ծաղկանոցներով: 2005 թվականին կառուցվել է Գարեգին Բ Հայրապետի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Նյու Ջերսիից Սարգիս և Ռուդ Բեդևյան ընտանիքի բարերարությամբ, ճարտարապետն է  Ռուբեն Ազատյանը:

Համեղ ամառ 
Յուրաքանչյուր հայ կնոջ համար մի յուրահատուկ տեղ է զբաղեցնում «ամառային փակոց» արտահայտությունը։ Նրանք դա այնպիսի ջանասիրությամբ են անում, այնքան եռանդ ու սեր են դնում դրա մեջ, չէ որ ձմռան ցուրտ օրերին հաճույքով պիտի հյուրասիրեն այդ ամենը իրենց ընտանիքին և հյուրերեին։ Ահա սրանք էլ մայրիկիս պատրաստած կոմպոտներն են: 

Բարություն
Ով է ասել,որ բարեգործությամբ փոքրերը չեն կարող զբաղվել։ Բարությունը ծնվում է սրտում, իսկ այս փոքրիկ տղաների բարի սրտերը չկարողացան  անտեսել թափառող շնիկին։ 7-ամյա Ալեքսանդրը և 10-ամյա Նարեկը հոգ են տանում փոքրիկ շնիկի մասին՝ հորդորելով մարդկանց նույն կերպ վարվել, քանի որ նրանք կարծում են՝ եթե մարդիկ սկսեն ուշադրություն դարձնել թափառող շներին, ապա մարդիկ կդադարեն կարծել, թե թափառող շները սոված են և վտանգավոր անցորդների համար։

Բերդ

Հեղինակ՝ Ալբերտ Շառյան, 14 տարեկան 

Իմ քաղաքի առօրյան

 

Հեղինակ՝ Աննա Բաբայան, 14 տարեկան 

Շամշադինյան բնապատկերներ

 

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: