Ժամանց

Իմ քաղաքը ամռանը (ֆոտոշարք) – մաս 1

Արևածաղկի թղթակիցները ամփոփում են ամառը` ներկայացնելով իրենց բնակավայրի ամառը իրենց աչքերով:

Նոյեմբերյան

Հեղինակ` Արգամ Ամիրաղյան, 12 տարեկան
Նկարներում Նոյեմբերյանի գողտրիկ զբոսայգին է: Այն կարևոր է Նոյեմբերյանի համար, որովհետև եզակի զվարճանքի հանրային վայրերից է քաղաքում: Զբոսայգին նոյեմբերյանցիների մանկության սիրելի վայրն է, ուր մեծանալուց հետո էլ հաճախ գալիս են` կտրվելու առօրյա եռուզեռից: 

 

Հեղինակ՝ Վռամ Բուդաղյան, 9 տարեկան

Նոյեմբերյանում վաղուց ավանդույթ կա` տատիկներն ու պապիկներն ամռան ընթացքում սարերն են գնում, որպեսզի սարերի կանաչ խոտով կարողանան պահել անասուններին: Ահա այդպես և երեխաների մեծ մասը տարիներ առաջ իր մանկության արձակուրդները անց է կացրել սարերում` մոտենալով բնությանը: Այսօր` նոր տեխնոլոգիաների դարում սար գնացողների թիվն էլ է վերանում և երեխաներն էլ քիչ են գնում սարերը, կտրվում այն բարքերից որ բնության գրկում կարող են սովորել:

 

Դիլիջան

Հեղինակ՝ Կարինե  Լաչինյան, 14 տարեկան 

Հնգաթևը կառուցվել է 1970 – թ. Հայաստանում Խորհրդային Կարգերի հաստատման 50 – ամյակի
կապակցությամբ։ Հեղինակներ ՝ Ա . Թարխանյան , Ս . Ավետիսյան և Խ . Վարդինյան։

 

 

 

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: