Հասարակություն

Երբ մարդիկ հավասար են

1Գենդերային հավասարություն: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Իմ կարծիքով` մարդկանց 10-ից 9-ը կպատասխանեն, որ նշանակում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ: Այո՛, ճիշտ է, նշանակում է, ցավոք, միայն նշանակում է:

Մենք ապրում ենք գենդերային անհավասարության մեջ, այն արտահայտվում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականության, տնտեսության, իրավունքի, գաղափարախոսության, մշակույթի, կրթության, գիտության և առողջապահության:

Մեր` դեռահասներիս ամենակարևոր խնդիրներից մեկը ապագա մասնագիտության ընտրությունն է, որը ոմանց մոտ շատ հեշտ է ստացվում, իսկ ոմանց մոտ` ոչ:

Շատ դեռահասներ մեծ խնդրի առաջ են կանգնում ավարտական դասարանում, որովհետև իրենց ուզած մասնագիտությունը «աղջկա» կամ «տղայի» չէ: Իսկ ո՞վ է սահմանել այս խտրականությունը, ո՞վ է ասում, որ տղաները պարտադիր պետք է ընտրեն տեխնիկական մասնագիտություններ, իսկ աղջիկներին թույլատրվում է ընտրել միայն հումանիտար ուղղվածությամբ մասնագիտություններ:

Ինձ հուզում է այն հարցը, թե ե՛րբ պետք է այդ խտրականություն սահմանած հասարակությունը հասկանա, որ գենդերային հավասարություն չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ պետք է նույնը դառնան, այլ նշանակում է, որ կանանց և տղամարդկանց իրավունքները, պարտականություններն ու հնարավորությունները չպետք է հիմնված լինեն այն փաստի վրա, արդյոք նրանք տղամա՞րդ, թե՞ կին են ծնվել:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Comments
Austrian Development Cooperation
Այս կայքը ստեղծվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի գործընկերն են «Յունիոն Բերիլլուս», «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ները: